Վրաստանը հայտնվել է աշխարհի ամենակրթված և գրագետ երկրների վարկանիշային աղյուսակի 51-րդ հորիզոնականում: Աղյուսակը կազմել է ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանը: Հետազոտողների խումբը դիտարկել է 200 երկրների տվյալները, որոնցից վարկանիշային աղյուսակ են անցել միայն 61-ը: Հետազոտության համաձայն` ամենակրթված երկիրը Ֆինլանդիան է: Առաջին հնգյակում են նաև Իսլանդիան, Նորվեգիան, Դանիան և Շվեդիան: Ամենավատ արդյունքներն ունեն Ինդոնեզիան, Թայլանդը, Մարոկկոն, Կոլումբիան: Թուրքիան 50-րդ տեղում է, Ռուսաստանը` 27-րդ:
Հետազոտության շրջանակներում հաշվի են առնվել կրթական համակարգի որակը, տպագիր և առցանց մամուլի քանակը, նաև երկրում հանրային գրադարանների թիվը: