Թուրքիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության հայտարարության համաձայն՝ վերջին շրջանում ավելացել են «Սարփիի» սահմանային անցակետում Վրաստան մուտք գործել ցանկացող ՌԴ քաղաքացիներին երկիր մուտք գործելու արգելքի դեպքերը։
«Վրաստանի սահմանապահների մերժումը սովորաբար չի արդարացվում, մերժման պատճառը չի բացատրվում։ Ռուսաստանի այն քաղաքացիների թվում, որոնց թույլ չեն տվել մուտք գործել Վրաստանի տարածք, կան նաև Ղրիմի Հանրապետության, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների բնակիչներ, որոնք ունեն Ռուսաստանի քաղաքացիություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ռուսաստանի այլ շրջաններում բնակվող քաղաքացիներին, որոնք Թուրքիա են ժամանել մասնավոր մեքենայով, հաճախ չեն թույլատրում մուտք գործել Վրաստան։