Ուսուցիչների և ուսուցիչ դառնալ ցանկացողների 2022 թվականի քննությունների արդյունքների բողոքարկման դիմումների ընդունումն ավարտվել է օգոստոսի 23-ին. այժմ նրանք սպասում են վերջնական արդյունքներին:
Կրթական նորությունների մասին etaloni.ge հարթակի փոխանցմամբ՝ Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնից (NAEC) հայտնել են, որ քննությունների արդյունքների բողոքարկման պատասխանները հայտնի կլինեն սեպտեմբերի առաջին կեսին:
Նշենք, որ այս տարի ուսուցիչների քննություններին գրանցվել է 34 հազարից ավելի մասնակից: