Այո, 2017թ-ն արտակարգ տարի կլինի, եւ դրան բոլորս միասին կկարողանանք հասնել: Նման հայտարարություն արել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ Վրաստանի դեկտեմբերի 29-ի կառավարության նիստի ընթացքում, երբ ամփոփել է անցնող տարին:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, երկրի առջև կարեւոր մարտահրավերներ են ծառացած, որոնք հաղթահարելու համար ընտրված է ճիշտ ճանապարհ:
«Իհարկե, մեր քաղաքացիները շքեղ կյանք չունեն, եւ մենք մտնում ենք նրանց դրության մեջ, սակայն նաեւ զգում ենք այն բարեփոխումների կարիքը, որոնք իրականացնում ենք : Սա է ճիշտ ճանապարհը: Այս լավատեսությունն ամբողջովին նյութական է, որ ուղղակիորեն վերածվում է այն էներգիային, որի կարիքը զգում է յուրաքանչուր քաղաքացին»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը: