Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է ուսանողական դրամաշնորհային մրցույթի բողոքարկման փուլի արդյունքները:
Արդյունքները տեսնելու համար ուսանողները պետք է անցնեն այս հղումով:
NAEC-ի փոխանցմամբ՝ մինչև բողոքարկումը ստացված միավորը նշվում է փակագծերում, իսկ բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ ստացված գնահատականը փակագծերից դուրս:
«Արդյունքների բողոքարկման վերաբերյալ հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել բողոքարկման արդյունքների հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում Թբիլիսիի քաղաքային դատարանում:
Ուսանողների դրամաշնորհային մրցույթի վերջնական արդյունքները (վարկանիշային ցուցակները) կհրապարակվեն ավելի ուշ»,- նշված է հաղորդագրության մեջ: