Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել և Վրաստանում նշանակել Հայաստանի Հանրապետության նոր արտակարգ և լիազոր դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Աշոտ Սմբատյանին նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)»,- նշված է հրամանագրում։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով` Վրաստանում ՀՀ արդեն նախկին դեսպան Ռուբեն Սադոյանը հետ է կանչվել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դեսպան էր նշանակվել 2017 թվականի հոկտեմբերի 31-ից։
Ռուբեն Սադոյանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան