Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել օգնելու Բորջոմիի մունիցիպալիտետի հրդեհաշիջման աշխատանքներին:
Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հետաքրքրվել է Բորջոմիում հրդեհաշիջման աշխատանքների ընթացքով։
Նա ևս մեկ անգամ հաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ օգնելու Վրաստանին համապատասխան տեխնիկայով։
Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը օգնության համար և ևս մեկ անգամ ընդգծել Վրաստանի և Թուրքիայի միջև սերտ գործընկերությունը և նշել նախկինում ևս նման իրավիճակներում Թուրքիայի կողմից ցուցաբերվող օգնությունը։
Թուրքիայի ավիացիան միացել է Բորջոմիի հրդեհաշիջման աշխատանքներին