Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունները (ՀԿ) և քաղաքացիական ակտիվիստները ակցիա-ներկայացումով շնորհավորել են Ուկրաինային Անկախության տոնի առթիվ։
Նրանք հավաքվել են Թբիլիսիի Ռիկղեի այգում, Խաղաղության կամրջից իջեցրել են Ուկրաինայի դրոշը, երգել Վրաստանի և Ուկրաինայի օրհներգերը՝ Ուկրաինային մաղթել հաղթանակ, խաղաղություն և միասնություն։
Հակակոռուպցիոն շարժման անդամ Իրակլի Փավլենիշվիլիի կարծիքով՝ Վրաստանի և Ուկրաինայի անկախությունը փոխկապակցված է, քանի որ այս երկու ժողովուրդների անկախությունը մեկ թշնամի ունի՝ ի դեմս Ռուսաստանի:
«Եվ այդ պատճառով ուկրաինացիները աբխազական պատերազմում կռվել են Վրաստանի անկախության համար։ 2008 թվականի օգոստոսին ուկրաինացիների մեծ մասը կանգնած է եղել վրաց ժողովրդի կողքին։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ Ղրիմի վերադարձը նշանակում է, ըստ էության, Աբխազիայի վերադարձ, և ընդհանրապես Ուկրաինայում Ռուսական կայսրության պարտությունը նշանակում է պարտություն ամենուր: Հետխորհրդային տարածքում ռուսական իմպերիալիզմի վերելքը կտապալվի»,- ասել է Փավլենիշվիլին:
Նշենք, որ Ուկրաինան օգոստոսի 24-ին նշում է Անկախության օրը։
Վրացիներն ու ուկրաինացիները եղբայր ժողովուրդներ են․ Զուրաբիշվիլին՝ Ուկրաինայի Անկախության առթիվ
Պապուաշվիլին շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին անկախության օրվա առթիվ