Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Վրաստանին Սահմանադրության օրվա առթիվ։
Դեսպանատունը նշել է, որ Ամերիկայի համար Սահմանադրությունն ավելին է, քան փաստաթուղթ՝ այն ժողովրդավարության խորհրդանիշ է։
«Մենք՝ ժողովուրդը»․ այս բառերով է սկսվում Միացյալ Նահանգների Սահմանադրությունը, որը իշխանություն է տալիս մեր քաղաքացիներին և ուղղություն՝ մեր երկրին: Մեզ համար Սահմանադրությունը ավելին է, քան փաստաթուղթ, այն ժողովրդավարության խորհրդանիշ է, որը հիշեցնում է մեզ, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ահա այսպիսի բառեր կգտնեք նաև Վրաստանում սահմանադրության մեջ։ Այսօր Վրաստանի Սահմանադրության՝ երկրի բարձրագույն օրենքի ընդունման օրն է։ Շնորհավորում ենք»,- հայտարարել են ԱՄՆ դեսպանությունից։
Սահմանադրությունը վրաց ժողովրդի հենասյունն է եվրաինտեգրման ճանապարհին. Ղարիբաշվիլի