Սահմանադրությունը վրաց ժողովրդի հենասյունն է եվրաինտեգրման ճանապարհին. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քաղաքացիներին շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ, հայտնում է Վրաստանի կառավարութունը։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ անսասան հավատարմությունն ու գերագույն օրենքի պաշտպանությունը կարևորագույն պայմանն է քաղաքացիական միասնության, խաղաղության, բարգավաճման, կայունության և երկրի առաջընթացի համար։

Վարչապետը նշել է, որ Սահմանադրությունը վրաց ժողովրդի գլխավոր հենասյունն է եվրոպական պետության կառուցման գործընթացում։

«Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ:

1995 թվականի օգոստոսի 24-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց երկրի ամենակարևոր պետական ​​փաստաթուղթը՝ Վրաստանի Սահմանադրությունը։ Գերագույն օրենքը, որը հիմնված է վրաց ազգի պետականության դարավոր ավանդույթների և Վրաստանի Դեմոկրատական ​​Հանրապետության 1921 թվականի Սահմանադրության՝ դարաշրջանի ամենաառաջադեմ իրավական փաստաթղթի վրա, հիմք է ստեղծում ժամանակակից ժողովրդավարական պետության համակողմանի զարգացման համար:

Այն արտացոլում է հասարակության համաձայնությունը հիմնարար արժեքների, մարդկանց ընդհանուր նպատակների և ձգտումների վերաբերյալ, հաստատում և պաշտպանում է օրենքի գերակայությունը, յուրաքանչյուրի իրավունքներն ու ազատությունները, որոշում է քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքի ուղղությունները»,- նշել է վարչապետը։

Սահմանադրությունը՝ ժողովրդավարության խորհրդանիշ. ԱՄՆ դեսպանատուն