Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայաններում հայտնաբերվել է 300 հազար ԱՄՆ դոլարից ավելի չհայտարարագրված գումար։ Տեղեկությունը տարածում է Եկամուտների ծառայությունը։
Ըստ ծառայության հաղորդման՝ Վրաստանի մաքսային օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, օրինախախտ քաղաքացիները տուգանվել են 83 հազար 546 լարիով (գումարի 10 տոկոսի չափով)։
«Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայաններում ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները կասկածի հիման վրա Իրանի, Ղրղզստանի և Իսրայելի քաղաքացիների ուղեբեռների մանրամասն զննության միջոցով հայտնաբերել են չհայտարարագրված գումար՝ 301 հազար 430 ԱՄՆ դոլար»,- ասվում է տեղեկության մեջ։