Թբիլիսիի Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի մի խումբ ուսանողներ դեմ են, որպեսզի բուհի ղեկավարի պաշտոնում նշանակվի Գեորգի Գապրինդաշվիլին: Ուսանողները նախորդ գիշերն անցկացրել են նիստերի դահլիճի միջացքում` բոյկոտելով սենատի նիստը: Գապրինդաշվիլին համալսարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում միակ թեկանծուն է: Ուսանողներին հաջողվել է տապալել նախատեսված հանդիպումը:
«Մեր պահանջը ուժի մեջ է. Գեորգի Գապրինդաշվիլին պետք է հանի իր թեկնածությունը»,- ասված է ուսանողների դիմումի մեջ:
Նրանք նաև պահանջում են փոխել համալսարանի ղեկավարի ընտրության կարգը` նվազագույնի հասցնելով ռեկտորատի և աշխատակազմի կողմից ինքնակառավարման իրավասությունը: Բողոքի դուրս եկած ուսանողները գտնում են, որ Գապրինդաշվիլիին նշանակելը կբերի արտոնյալ խմբերի իրավունքների` էլ ավելի ամրապդանը և համալսարանի բյուջեի ոչ նպատակային օգտագործմանը: Ուսանողական խումբն իրենց աջակցելու նպատակով դիմել է նաև այլ բուհերի:
«Համալսարանի ինքնակառավարում» կարգախոսով բողոքի ակցիային նախատեսվում է նաև Ճավճավաձեի անվան համալսարանի որոշ ուսանողների մասնակցությունը:
տեղեկավտությունը և լուսանկարը` «Newsgeorgia»-ի