Վրաստանի նավթ ներմուծողների միության նախագահ Վանո Մվրալաշվիլին հայտնել է, որ վառելիքի գնի նվազումը վաղուց է սկսվել:
Մվրալաշվիլիի խոսքով, այդ միտումը վերաբերում է և՛ փոքր, և՛ միջին ցանցերին, ինչպես նաև` բրենդային գազալցակայաններին:
«Փոքր և միջին ցանցերում ամենապահանջված սովորական բենզինն արժե 3-3,05 լարի։ Կարևոր է, որ փոքր ու միջին ցանցերում դիզվառելիքի գինը իջել է 4 լարիից։
Իսկ բրենդային գազալցակայաններում օգոստոսի սկզբից նրանք ակտիվորեն նվազեցնում են գները։ Տարբեր ընկերությունների օրինակով արդեն գները իջեցրել են միջինը 30-40 թեթրիով»,- ասել է Մվրալաշվիլին։
Ասոցիացիայի նախագահն ակնկալում է, որ վառելիքի գնի նվազման միտումը կշարունակվի սեպտեմբերին. պատճառները պարզ են՝ լարիի կայունացումը և համաշխարհային շուկայում նավթի գների անկումը: