Անցած շաբաթվա ընթացքում (14.08-21.08.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 հազար 595 նոր դեպք։ Առողջացել է 12 հազար 329 հիվանդ, իսկ 6 պացիենտ մահացել է։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Հատկանշական է, որ դեպքերի մեծ մասը՝ 5 397-ը, գրանցվել է Թբիլիսիում:
Ըստ տվյալների՝ մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 74 հազար 171 թեստավորում է կատարվել:
Վերջին 7 օրվա դրական ցուցանիշը 16.98 տոկոս է: