Այսպես կոչված «անիվների վրա» առեւտրական օբյեկտների տերերը մայրաքաղաքում կայանատեղերի տարածքում այլևս չեն կարողանա առեւտուր իրականացնել: Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Լեքվինաձեն: Նա խնդրին անդրադարձել է՝ մեկնաբանելով հարցի շուրջ դեկտեմբերի 27-ի սակրեբուլոյի (ավագանի) նիստում արված հայտարարությունները:
Փոխքաղաքապետի պարզաբանմամբ, վերջին ժամանակահատվածում Թբիլիսիիում ավելացել են առևտրի բացօթյա օբյեկտները, որոնք խաթարում են փողոցի արտաքին տեսքը:
Նրա խոսքով, այս կարգի առեւտրի համար մինչ այժմ կանոնակարգումներ չկային, սակայն դրանք արդեն ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից: «Կարծում ենք, որ այս իրավիճակը կարգավորելու կարիք կա»,-նշել է Իրակլի Լեքվինաձեն: