2022 թվականի առաջին 7 ամսում Վրաստան սուրճի ներմուծումն աճել է. այս տարի երկրում սուրճի գինն արդեն աճել է 27 տոկոսով։
Եթե հաշվի առնենք աշխարհում առկա գործընթացները՝ արտադրող երկրում բերքի կրճատումը, ապա շատ հավանական է, որ Վրաստան սուրճի ներկրումը կթանկանա։
2022 թվականի 7 ամսում Վրաստանը գնել է 4 422 տոննա սուրճ, որի համար վճարել է 15,510 մլն դոլար։ Ըստ այդմ՝ ստացվում է, որ միջինում մեկ տոննա սուրճն արժեցել է 3 507 դոլար։
2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին մեկ տոննայի դիմաց միջին գինը կազմել է 2 760 դոլար, մասնավորապես, նախորդ տարի ներկրվել է 3 375 տոննա՝ 9,317 մլն դոլար արժողությամբ սուրճ։
Վրաստանն ամենաշատ սուրճ է գնել հետևյալ երկներից.
- Ինդոնեզիա՝ 2,388 տոննա (5,903 մլն դոլար),
- Վիետնամ՝ 595,1 տոննա (1,448 մլն դոլար),
- Ռուսաստան՝ 349,4 տոննա (1,724 մլն դոլար),
- Գերմանիա՝ 227,6 տոննա (1,532 մլն դոլար),
- Իտալիա՝ 148,9 տոննա (1,653 մլն դոլար),
- Հայաստան՝ 137,5 տոննա (471,7 հազար դոլար),
- Շվեյցարիա՝ 118,4 տոննա (411,3 հազար դոլար),
- Թուրքիա՝ 69 տոննա (503 հազար դոլար):
Ինչ վերաբերում է աշխարհի խոշորագույն արտադրող երկրներից մեկին՝ Բրազիլիային, ապա Վրաստանն այս տարի Բրազիլիայից սուրճ չի գնել։