Ռուսաստանը մնում է Վրաստան ցորենի և ալյուրի հիմնական ներկրողը։ Ռուսաստանից Վրաստան ներմուծվում են հացահատիկի 86 տոկոսը և ալյուրի 99 տոկոսը:
Հունվար-հուլիսին Վրաստան է ներկրվել 36,2 մլն դոլարի 95,725 հազար տոննա ալյուր, որի մեծ մասը ներմուծվել է Ռուսաստանից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծման ծավալն աճել է 895,6 տոկոսով։
Վրաստան վերոնշյալ ժամանակահատվածում ցորեն ներկրվել է հետևյալ երկրներից․
- Ռուսաստան՝ 48,3 հազար տոննա,
- Ղազախստան՝ 3703 տոննա,
- Հայաստան՝ 3569 տոննա։
Ինչ վերաբերում է ալյուրի ներմուծմանը, ապա առաջին տեղում կրկին Ռուսաստանն է․
- Ռուսաստան՝ 94 հազար 631 տոննա,
- Թուրքիա՝ 650 տոննա,
- Իտալիա՝ 92 տոննա։