Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հրամանով՝ փոփոխություն է կատարվել «Ազգային ուսումնական ծրագիրը հաստատելու մասին» օրենքում:
Փոփոխության համաձայն՝ հասարակական գիտությունների առարկայական խումբը ներառում է հետևյալ պարտադիր առարկաները.
- ես և հասարակությունը (դասավանդվում է III-IV դասարաններում),
- Մեր Վրաստանը (դասավանդվում է V-VI դասարաններում),
- պատմություն (ներառում է «Պատմություն» առարկան և դասավանդվում է VII-XII և «Վրաստանի պատմություն» առարկան՝ դասավանդվում է X-XII դասարաններում),
- աշխարհագրություն (ներառում է Վրաստանի և աշխարհի աշխարհագրությունը և դասավանդվում է VII-XII դասարաններում),
- քաղաքացիական կրթություն (ներառում է «Քաղաքացիություն» առարկան` VII-XII դասարաններ և պարտադիր նախագծերով ուսուցում` X-XII դասարաններ),
- շախմատ (դասավանդվում է 1-ին դասարանում):
Բնական գիտությունների առարկայական խումբը ներառում է հետևյալ պարտադիր առարկաները.
- բնական գիտություն (դասավանդվում է I-VI դասարաններում),
- կենսաբանություն (դասավանդվում է VII-XII դասարաններում),
- ֆիզիկա (դասավանդվում է VII-XII դասարաններում),
- քիմիա (դասավանդվում է VIII-XII դասարաններում),
- շախմատ (դասավանդվում է 1-ին դասարանում):
Գեղագիտական դաստիարակության առարկայական խումբը ներառում է հետևյալ պարտադիր առարկաները.
- կերպարվեստ և կիրառական արվեստ (ներառում է I-IX դասարանների կերպարվեստի և կիրառական արվեստի պարտադիր առարկա և X կամ XI դասարանների պարտադիր նախագծերով ուսուցում),
- երաժշտություն (ներառում է I-IX դասարանների երաժշտության պարտադիր առարկա և X կամ XI դասարանների պարտադիր նախագծերով ուսուցում),
- շախմատ (դասավանդվում է 1-ին դասարանում):