2022 թվականի առաջին 6 ամսում Վրաստանում արտասահմանյան բանկային քարտերով ծախսվել է 1,713 մլրդ լարի, տեղեկանում ենք Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) հրապարակած վիճակագրությունից:
Ըստ ԱԲ-ի՝ այս ցուցանիշը գրեթե 2,5 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
ԱԲ տվյալներով՝ 2022 թվականի հունիսին Վրաստանի բանկոմատներում և վաճառքի կետերի տերմինալներում արտասահմանյան քարտերով իրականացվել է 2 մլն 129 հազար 344 գործառնություն, ինչը կազմում է օրական միջինը 71 վճարում՝ մոտավորապես 9,7 մլն լարի։
Ըստ ամիսների՝ արտասահմանյան բանկային քարտերի ծառայությունները բաշխվում են հետևյալ կերպ.
- հունվար՝ 257,330 մլն լարի,
- փետրվար՝ 313,865 մլն լարի,
- մարտ՝ 310, 876 մլն լարի,
- ապրիլ՝ 230,526 մլն լարի,
- մայիս՝ 309,782 մլն լարի,
- հունիս՝ 291,209 մլն լարի: