Արդեն երկրորդ ամիսն է՝ Թբիլիսիում բնակարանների վարձակալության արժեքները նվազում են, թեև անցյալ տարվա համեմատ գները մնում են մեկուկես անգամ բարձր, հայտնում է TBC Capital խորհրդատվական ընկերությունը։
«Տպավորություն է, որ միգրացիայի ազդեցությունը վարձակալության շուկայի վրա արդեն նվազել է, քանի որ ամսական վարձակալության գները նվազել են հուլիսին», — ասվում է ընկերության կողմից հրապարակված ուսումնասիրության մեջ:
Բնակարանների վարձակալության միջին պահանջվող գինը հունիսի համեմատ նվազել է 2 տոկոսով, սակայն տարեկան կտրվածքով՝ 2021-ի հուլիսի համեմատ, գները բարձր են 69,8 տոկոսով։
Վերլուծաբանները նշում են՝ միտումը հանգեցրել է հուլիսին վարձակալության եկամուտների 10,2 տոկոս անկման։
TBC Capital-ն ընդգծում է, որ վարձակալության գների շարունակական անկումը մոտ ապագայում կախված կլինի երկու գործոնից՝ դպրոցներում, բուհերում և այլ ուսումնական հաստատություններում ուսման մեկնարկից: