Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ Գլդանիի շրջանի վարչակազմը օգոստոսի 18-ի գիշերը ձեռնամուխ կլինի մետրոյի «Ախմետելի թատրոն» կայարանի շրջակայքի վերականգնմանը։
Քաղաքապետարանի տվյալներով՝ ծրագրի արդյունքում կփոխարինվեն վնասված սալիկները, կվերանորոգվեն ընդհանուր օգտագործման աստիճաններն ու ջրահեռացման ցանցերը։
Աշխատանքներն իրականացվելու են ուշ երեկոյան՝ մետրոյի կայարանի աշխատանքային ժամերն ավարտվելուց հետո։
«Բացի այդ, մոտ ապագայում կվերակազմավորվի մետրոյի «Ախմետելի թատրոն» կայարանի հարակից տարածքը, «Մարիամ» և «Եվրասիա» առևտրի կենտրոնների միջև ընկած տարածքը, իսկ ադմինիստրացիայի կողմից կբարեկարգվեն ճանապարհային ենթակառուցվածքները և տարածքը»,- հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից։
Տվյալների համաձայն՝ նշված ծրագրի պլանավորումն իրականացրել է Տրանսպորտի և քաղաքաշինության գործակալությունը։ Ենթակառուցվածքային աշխատանքների ավարտից հետո գործակալությունը տարածքում սպասասրահներ կտեղակայի: