Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի շրջանի դե ֆակտո անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել պարզեցնել Վրաստանի հետ «սահմանի» հատումը, հայտնում է դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևի մամուլի ծառայությունը։
Պարզեցումը մասնավորապես վերաբերում է Ջավայի և Ախալգորի շրջանների բնակիչներին, որոնք «Ռազդախանի»-ի և Պերևիի «անցակետերը» կկարողանան հատել ամեն ամսվա 20-ից 30-ը:
Գագլոևի խոսքով, հարցը քննարկվել է բնակչության խնդրանքով, փաստացի շրջանային վարչակազմերի և «պատգամավոր» Զազա Դրյաևի խնդրանքով։
Նշենք, որ Ախալգորի շրջանի բնակչությունն ապրում է մեկուսացման մեջ այն բանից հետո, երբ Ցխինվալիի դե ֆակտո իշխանությունները 2019 թվականի սեպտեմբերին փակեցին «Ռազդախանիի անցակետը»։