Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) արդեն հրապարակել է ուսուցիչների քննությունների բոլոր արդյունքները:
Այն ուսուցիչները, որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը և կարծում են, որ գնահատումը ճիշտ չի կատարվել՝ կարող են բողոքարկել քննության արդյունքները:
Բողոքարկման դիմումների ընդունումը կսկսվի օգոստոսի 19-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 23-ը։ Քննվողը հնարավորություն կունենա բողոքարկելու մեկ կամ մի քանի առաջադրանքների գնահատականը։
Այն առարկաներից, որոնցում եղել են թեստի մի քանի տարբերակներ, բողոքարկման դիմումներն ուսումնասիրելուց հետո միավորները կհավասարեցվեն։
Մանրամասները կհրապարակվեն կենտրոնի ինտերնետային և ֆեյսբուքյան էջերում։