Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե ավտոճանապարհի 125-րդ կմ-ում տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է միակողմանիորեն, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Տեղեկության համաձայն՝ այս պահի դրությամբ վնասված ճանապարհի վերականգնման աշխատանքները շարունակվում են։
«Խուլո-Զարզմիի 2-րդ լոտի շինարարության շրջանակներում, հող-ժայռային զանգվածի իջնելու և ավտոճանապարհին վնասվելու վտանգի պատճառով, օգոստոսի 16-ի երեկոյան նշված հատվածում արգելվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը», — ասված է տարածած հաղորդագրության մեջ։