Վրաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ Եվրամիության սահմանած 12 կետից բաղկացած հանձնարարականները կատարելու նպատակով կանցկացվի իրավական հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի նիստ։
Նիստում կքննարկվի Վրաստանի Ընտրական օրենսգրքի վերանայման հարցը։
Հանդիպմանը, բացի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից և խորհրդարանական ընդդիմության մի մասից, կմասնակցեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), Կարգավորող հանձնաժողովի, Պետական աուդիտի ծառայության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Նշենք, որ Եվրոպական խորհուրդը հունիսի 23-ին Բրյուսելում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում որոշում է կայացրել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի թեկնածուի կարգավիճակի մասին։
Այս որոշմամբ Ուկրաինային և Մոլդովային կտրվի թեկնածու երկրի կարգավիճակ, Վրաստանին կտրվի եվրոպական հեռանկար և պայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
ԵՄ թեկնածություն չստանալու հետևանքները Վրաստանի համար. քննարկում են փորձագետները