Գուրջաանիի դատարանը, դատավոր Նանա Չալաթաշվիլիի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել էքսկուրսիայի ժամանակ մահացած 16-ամյա Սոֆի Նիկոլաիշվիլիի դասղեկին և արդարացրել սպորտի ուսուցչին։
Երկուսին էլ մեղադրանք էր առաջադրվել անտարբերության հետևանքով կյանքի կորուստ պատճառելու համար։
Դատարանը Սոֆիի դասղեկին դատապարտել է երեք տարվա ազատազրկման և որպես խափանման միջոց սահմանել պայմանական պատիժը։ Accent.ge-ի փոխանցմամբ՝ երկու ուսուցիչներն էլ, ովքեր մեղադրվում էին դեռահասին անտարբերությամբ սպանելու մեջ, շարունակում են աշխատել դպրոցում։
Նշենք, որ 2019 թվականի մայիսին Թբիլիսիի «Ալբիոն» մասնավոր դպրոցի աշակերտուհի, 16-ամյա Սոֆին դասընկերների և ուսուցիչների հետ գնացել է Լագոդեխիի արգելոց։ Նրան ջրի հոսանքը տարել է Նինոսխևիի ջրվեժի մոտ, մի քանի ժամ տևած որոնումներից հետո նրան գտել են շնչահեղձությունից մահացած։
Աղջնակի ընտանիքը պնդում ր, որ երեխան ջուրը մտնելիս ու ջրվեժի վրա բարձրանալիս անուշադրության է մատնված եղել։ Դատարանը հարցաքննել է ականատեսներին, ովքեր հաստատել են, որ երբ լողալու համար ջուրը մտած դեռահասը օգնություն է խնդրել, այնտեղ գտնվող ուսուցիչներից ոչ ոք չի օգնել նրան։
Կրթության նախարարության նախաձեռնությամբ 2022 թվականի մայիսից խստացվել է դպրոցական էքսկուրսիաների կանոնակարգը՝ արգելվել է աշակերտներին 150 կմ-ից ավելի շառավղով հեռավորությամբ տանել և գիշերել։