Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սամեգրելոյի շրջան կատարած այցի ընթացքում «Էնգուրհես»-ի մոտ ասել է, որ Վրաստանի էներգետիկ անկախությունն ուղղակիորեն կապված է «Էնգուրհես»-ի և այլ հիդրոէլեկտրակայանների կառուցման հետ:
Նախագահի խոսքով, «Էնգուրհես»-ի ներուժն անհրաժեշտ է Վրաստանին:
«Այժմ սկսվել է «Էնգուրհես»-ի՝ որպես արդյունաբերական-զբոսաշրջային կետի վերականգնումը. այս տարի արդեն այցելել է 20 հազար զբոսաշրջիկ։ Սվանեթի ճանապարհի այս անսովոր վայրը հավանաբար կդառնա զբոսաշրջության կարևոր կետերից մեկը»,- ասել է նախագահը:
Նախագահը նշել է, որ «Էնգուրհես»-ը մեծ նշանակություն ունի Վրաստանի համար, ոչ միայն որպես շենք ու ամբարտակ, այլ՝ այն իրականում Վրաստանի իրական կամուրջն է Աբխազիայի հետ, քանի որ համատեղ է կառավարվում և, հավանաբար, իր տեսակի մեջ միակ ընդհանուր տնտեսական գործունեությունն է։
Միևնույն ժամանակ, ըստ նախագահի՝ «Էնգուրհես»-ը շատ կարևոր է Վրաստանի տնտեսության համար, Վրաստանի էներգիայի արտադրության 40 տոկոսը դրանից է ստացվում: