Օգոստոսի 25-ից 29-ը ներառյալ Մառնեուլիի մունիցիպալիտետի Ծերաքվի գյուղում կանցկացվի One Caucasus երաժշտական փառատոնը:
Այս տարի անցկացվելու է 9-րդ փառատոնը:
«Այս ամենամյա միջոցառումը համախմբում է արվեստագետ մարդկանց Վրաստանից և ամբողջ աշխարհից. լավ երաժշտություն, համեղ ուտեստներ և շատ զվարճանքներ: Բաց մի թողեք, մասնակցութունն անվճար է»,- ասված է One Caucasus-ի տարածած ֆեյսբուքյան հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2014 թվականից Մառնեուլիում անցկացվում է One Caucasus փառատոնը, որը մունիցիպալիտետի նախաձեռնած միակ միջազգային փառատոնն է։ Փառատոնի նպատակն է բնակչությանն առավել ընդունելի դարձնել, որ խաղաղությունն իրագործելի է, և որ դա կարելի է անել երաժշտական համատեղ կատարման միջոցով։