Վրաստանի բուհերում շուտով կվերսկսվի դասապրոցեսը: Մի շարք համալսարաններ 2022-2023 ուսումնական տարին կսկսեն լսարաններում:
Թբիլիսիի պետական համալսարանում ուսուցումը կվերսկսվի սեպտեմբերի 19-ից՝ ամբողջությամբ առկա ձևաչափով՝ լսարաններում։
Իլիայի պետական համալսարանի բոլոր ֆակուլտետներում ուսումը կվերսկսվի սեպտեմբերի 26-ից առկա ձևաչափով՝ լսարաններում։
Վրաստանի տեխնիկական համալսարանում ուսումը սկսվում է հոկտեմբերի 3-ին, լսարաններում։
Թբիլիսիի պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 19-ից կվերսկսվի առկա ուսուցումը։
Կովկասի համալսարանում ևս առկա ձևաչափով՝ սեպտեմբերի 5-ին։
Վրաստանի ազգային համալսարանում ուսումը կսկսվի հոկտեմբերի 1-ին, թեև ձևաչափի մասին տեղեկությունն անորոշ է:
Այս պահին բուհերը պատրաստվում են առկա ձևաչափին, և այս որոշումը կվերանայվի միայն այն դեպքում, եթե կառավարությունը հրապարակի հեռավար ուսուցման հանձնարարականը։