Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստի ժամանակ հայտարաrել է, որ վառելիքի գինը չնայած նվազել է հուլիս-օգոստոս ամիսներին, բայց գնի նվազումը համաչափ չէ գործոններին:
Վարչապետի խոսքով՝ իրենք ներմուծողներից խոստում են ստացել, որ գինը 20-30 թեթրիի չափով կնվազի։
«Իմ հանձնարարությամբ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները հանդիպել են վառելիք ներկրողների հետ։ Մենք ակտիվորեն վերահսկում ենք վառելիքի գները և սերտորեն համագործակցում ենք մրցակցային գործակալության հետ»,- ասել է Ղարիբաշվիլին:
Ինչպես նշել է վարչապետը՝ մրցակցության գործակալությանը խորհուրդ է տվել հետաքննություն սկսել և ստուգել ներկրողների անձեռնմխելիության մակարդակը, և թե որքանով են պահպանվում մրցակցային պայմանները:
«Ընդհանուր առմամբ, մինչև օգոստոսի վերջը վառելիքը կարող է էժանանալ 20-30 թեթրիի չափով»,- նշել է վարչապետը: