Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները չպետք է ընթանան որևէ զիջման հաշվին: Հյատարարել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Թեդո Ջափարիձեն : Փոխանցում է «Грузия Online»-ը:
«Ռուսական քաղաքականությանը բնորոշ է` ցույց տալ գազարի կտոր, բայց պատրաստ պահել մահակը: Չգիտեմ` ինչու է մեր հյուսիսային հարևանը սկսել մտածել վիզային ռեժիմի չեղարկման մասին: Միգուցե դա կապած է Եվրոպայի կողմից` Վրաստանի համար ընդունված որոշմամբ», — ասել է Ջափարիձեն` հավելելով, որ իր կարծիքով` այստեղ բարդ հարց չկա:
Պատգամավորի խոսքով` եղած խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ է երկխոսություն: Վարչապետի` Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ հնարավոր է` ընթացիկ տարում Ռուսաստանը չեղյալ հայտարարի Վրաստանի քաղաքացիների համար սահմանված վիզային ռեժիմը: