Կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ «Վրացական երկաթուղիները» 2022 թվականի առաջին կիսամյակն ավարտել է ռեկորդային՝ 161 միլիոն լարի շահույթով:
Ղարիբաշվիլիի խոսքով՝ ավելի շատ բեռներ են ուղարկվել Վրաստանի միջանցքի ուղղությամբ, և, համապատասխանաբար, ավելացել են նաև բեռնափոխադրումների ծավալները։
«Սրանով պայմանավորված` ավելացան նաև երկաթուղու եկամուտները: Այստեղ էլ գործառնական եկամուտներն ավելացել են, շահույթի մասին արդեն ասել եմ, ընդհանուր գործառնական եկամուտները կազմել են 311 մլն լարի, որից 161 մլն լարին շահույթն է»,- նշել է վարչապետը։