2015 թվականի նոյեմբերի 1-ից Վրաստանում անցկացվում է զենք կրելու կանոնների իմացության տեսական քննություն։ Քննության տոմսերը կազմվում են Վրաստանի օրենսդրության համաձայն։
Վրաստանի քաղաքացին զենք կրել և զենքն օրինականացնել կարող է միայն տեսական քննական թեստը հաջողությամբ հաղթահարելու դեպքում։ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սպասարկման գործակալությունում կա զենք կրելու երեք տեսակի քննություն.
- կարճափող հրազենի և գազային զենքեր կրելու քննություն,
- սպորտային հրազեն կրելու քննություն,
- որսորդական հրազեն կրելու քննություն:
Յուրաքանչյուր տեսական քննություն բաղկացած է 15 հարցից, 13 ճիշտ պատասխանի դեպքում քննությունը համարվում է հաղթահարված: Տեսական թեստը հանձնելու համար քննվողներին տրվում է 20 րոպե:
Տեսական քննությանը մասնակցելու համար քաղաքացին պետք է ներկայացնի.
- հաշվետվություն հոգեկան առողջական վիճակի մասին (փսիխո),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- քննության գրանցված վճարը հաստատող անդորրագիր:
Յուրաքանչյուր տեսակի զենքի տեսական քննության գրանցման վճարը կազմում է 20 լարի: