Վրաստանի իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեի խոսքով՝ ընթացիկ և հաջորդ շաբաթվա ընթացքում կարող են կորոնավիրուսով վարակման դեպքերը հասնել գագաթնակետին։
Ըստ Չխաիձեի՝ ակնկալվում է, որ վարակման դեպքերը կնվազեն օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին։
«Եթե նայենք կորոնավիրուսով վարակվածության վիճակագրությունը, ապա կտեսնենք, որ հունիսի համեմատ նվազել է։ Եթե նայենք եվրոպական երկրների վիճակագրությունը, ապա այս ալիքը կարող ենք բնորոշել որպես յոթերորդ ալիք, որը տևում է երկու ամիս»,- ասել է Չխաիձեն։