Վրաստանը ռևանշիստական ​​տրամադրություն ունի. Աբխազիայի «նախագահ»

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի խոսքով՝ Վրաստանը չի հրաժարվում տարածքային ամբողջականության վերականգնումից, բայց, քանի դեռ Աբխազիան և Ռուսաստանը դաշնակիցներ են՝ Աբխազիային ոչինչ չի սպառնում։

Խոսելով Աբխազիայի ռազմական անվտանգության մասին` Բժանիան ասել է, որ Աբխազիայի դե ֆակտոր զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի հետ շարունակական կապով անվտանգութունը երաշխավորված է։

Նրա խոսքով, Ռուսաստանի 7-րդ ռազմաբազան և Աբխազիայում տեղակայված դե ֆակտոր Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունը մշտապես զինված են մի քանի հազար զինվորով:

«Եթե նրանք չլինեին, պատկերը խղճուկ կլիներ։ Ոչ այն պատճառով, որ մենք վախենում ենք որևէ մեկից: Մենք չենք վախենում, քանի որ ճիշտ ենք, բայց աշխարհում շատ բան է փոխվում, իսկ ռևանշիստական ​​տրամադրությունները ոչ մի տեղ չեն գնացել», — ասել է Բժանիան:

Բժանիան նաև նշել է՝ Վրաստանի պաշտպանական բյուջեն ավելի մեծ է, քան Աբխազիայի ընդհանուր «պետական ​​բյուջեն», և Վրաստանը չի հրաժարվում վերականգնել այն, ինչ համարում է իր «տարածքային ամբողջականությունը»։