Զարմանալի չէ, որ Վրաստանի բնակիչները կարող է բացասական վերաբերմունք ունենալ Ռուսաստանի կառավարության և քաղաքացիներիր նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան։
«Այն երկրում, որտեղ վերջին տասնամյակների ընթացքում ռուս-վրացական հակամարտությունների արդյունքում ավելի քան 300 հազար մարդ է տեղահանվել, հազարավոր մարդիկ են զոհվել, իսկ այժմ Ռուսաստանը ագրեսոր երկիր է և հարձակվել է ինքնիշխան պետության՝ Ուկրաինայի վրա, ես բնավ չեմ զարմանում, որ այս պահին ՌԴ քաղաքացիների հանդեպ կարող են բացասական վերաբերմունք ունենալ Վրաստանում», — լրագրողների հետ զրույցում նշել է նա։
Նրա խոսքով, եթե իշխող կուսակցության ղեկավարները քաղաքացիների այս վերաբերմունքի մեջ տեսնեն այլատյացության նշաններ, ապա իրենք պատրաստ են ուսումնասիրել հարցը։