Նավթի գինը միջազգային շուկայում շարունակում է նվազել: Օգոստոսի 5-ի դրությամբ Brent տեսակի նավթը արժե 94,5 ԱՄՆ դոլար, իսկ ամերիկյան WTI տեսակի նավթը նվազել է մինչև 89 դոլար։
Senta Oil կազմակերպության հիմնադիր Զաալ Իակոբիձեի խոսքով, Վրաստանում վառելիքի գներն արդեն սկսել են նվազել, իսկ ոչ բրենդային լցակայաններում վառելիքն էժանացել է մոտավորապես 30 թեթրիով։ Ըստ նրա՝ էժանացում է սպասվում նաև բրենդային լցակայաններում։
«Եթե գնի նվազումը շարունակվի միջազգային շուկայում, ապա Վրաստանում ևս գները համապատասխանաբար կնվազեն»,- ասել է Զաալ Իակոբիձեն։