Նախորդների համեմատ՝ ՌԴ-ի նկատմամբ իշխող ուժն ամենահստակ ու սթափ դիրքորոշումն ունի. Խելաշվիլի

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Գիորգի Խելաշվիլին ասել է, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությունն իր նախորդների համեմատ ամենահստակ ու սթափ դիրքորոշումն ունի Ռուսաստանի նկատմամբ։

Ըստ Խելաշվիլիի՝ Վրաստանն արդեն 5 ամիս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առջև, և այսօր Ռուսաստանի քաղաքացիների «որոշ թվով» Վրաստան մուտք գործելու պատճառով այդ սպառնալիքը չի ավելացել։

«Վրացական երազանքն» ամենահստակ ու սթափ դիրքորոշումն ունի Ռուսաստանի նկատմամբ՝ ի տարբերություն Շևարդնաձեի և Սաակաշվիլիի կառավարությունների։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչ սպառնալիքների առաջ է կանգնած երկիրը»,- ասել է Խելաշվիլին։

Խելաշվիլիի խոքով, այսօր Վրաստանը ոչ միայն խաղաղության կղզի է, այլև բավականին արագ զարգանում է թե՛ արտաքին քաղաքական, թե՛ տնտեսական առումով։

Հանձնաժողովի փոխնախագահը նշել է, որ Սաակաշվիլին է վերականգնել առանց վիզայի ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար, և այժմ անընդունելի է այդ ուժի քննադատությունը՝ վիզային ռեժիմ չսահմանելու մասին։

Նշենք, որ Վրաստանի ընդդիմադիր «Վրաստանի համար» և «Լելո» կուսակցությունները ևս կոչ են արել վիզային ռեժիմ սահմանել ՌԴ–ի և Բելառուսի քաղաքացիների համար:

Ստորագրահավաք՝ ՌԴ քաղաքացիների մուտքը վիզային ռեժիմով դարձնելու համար