Վրաց-թուրքական մաքսային սահմանին մաքսային կանոնների խախտմամբ առանձնապես խոշոր չափերով թանկարժեք մետաղի՝ ոսկու ջարդոնի արտահանման փաստ է բացահայտվել։
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տեղեկատվության համաձայն՝ դեպքը բացահայտվել է եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցների հետ համաձայնեցված օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում:
«Քննությամբ պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին փորձել է Վրաստանից վրաց-թուրքական «Կարծախի» մաքսակետով 871,53 գրամ՝ 133 351,74 լարի մաքսային արժողությամբ ոսկու ջարդոն տեղափոխել Թուրքիա», — նշած է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հետաքննություն է անցկացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 5-ից 7 տարի ժամկետով։