Անա Դոլիձեի ղեկավարած «Ժողովրդի համար» կուսակցության անդամները խորհրդարանի շենքի մոտ ակցիա են անցկացրել և պահանջել մորատորիում Ռուսաստանի քաղաքացիների անշարժ գույք գնելու համար։
Դոլիձեի կուսակցությունը Ռուսաստանի քաղաքացիներին անշարժ գույք գնելու իրավունքից ժամանակավոր զրկելու վերաբերյալ օրենսդրական առաջարկ դեռևս ապրիլին էր խորհրդարան ներկայացրել, թեև մինչ օրս դա չի քննարկվել։
«Ժողովրդի համար» կուսակցության անդամները խորհրդարանի դիմաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծաղրանկարն են փռել։
Ըստ «Ժողովրդի համար» կուսակցության անդամ Նինի Ցուլաձեի, 2022 թվականի հունվարի 10-ից հուլիսի 18-ը Ռուսաստանի Դաշնության 3 հազար 389 քաղաքացիներ Վրաստանում սեփականության իրավունք են ստացել և 3 040 անշարժ գույք գրանցել։ «Ռուսաստանի քաղաքացիների կողմից Վրաստանի տնտեսական օկուպացիան շարունակվում է», – ասել է նա։