Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո Սահմանադրական դատարանը խորհրդարանին է վերադարձրել Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին փոխանցելու մասին համաձայնագրի նյութերը։
Դե ֆակտո Սահմանադրական դատարանի գրասենյակի փաստացի ղեկավարի խոսքով, փաստաթուղթն իրավական ուժ չունի, քանի որ դիմումատուն պետք է իր դիրքորոշումը հայտնի սահմանված հարցի վերաբերյալ և դրա իրավական հիմքը ներկայացնի բողոքարկման մեջ։
Նշենք, որ Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանը կարող է 3 օրվա ընթացքում բողոքարկել հայցը հետ կանչելու որոշումը և, իրավական թերությունները վերացնելուց հետո, բողոքը նորից ուղարկել դե ֆակտո Սահմանադրական դատարան։
Ի դեպ, Աբխազիայի դե ֆակտո տարածքում գտնվող Բիճվինթայի տարածքը ՌԴ-ի սեփականությանը հանձնելու և դրա օգտագործման կարգի մասին պայմանագիրը ստորագրվել է 2022 թվականի հունվարի 19-ին։