Ղրիմ-Կոնգո տենդից Սամցխե-Ջավախեթիում մարդ է մահացել

Բորջոմիի մունիցիպալիտետի Սակիրե գյուղում Ղրիմ-Կոնգո տենդից մինչև 45 տարեկան տղամարդ է մահացել։ Ընդհանուր հաշվով այս տարի այս հիվանդությունից մահացել է 3 մարդ, որոնցից երկուսը Սամցխե-Ջավախեթիի մարզից են։ Այս տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել է NCDC-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Նինո Զեդգինիձեն։

Մահվան մասին նախնական տեղեկությունը տարածել է Borjomi․tv հեռուստաընկերությունը։

Տեղեկության համաձայն՝ այս տարի Սամցխե-Ջավախեթիում պաշտոնապես հաստատվել է Ղրիմ-Կոնգո տենդի 36 դեպք, որից երեքը (2-ը՝ Ախալցիխեում, 1-ը՝ Բորժոմիում) հայտնաբերվել են երեկ։

Կարդացեք նաև՝

Վրաստանում ավելացել է Ղրիմ-Կոնգոյի դեպքերի թիվը․ վարակաբան