Այսօր՝ օգոստոսի 3-ին, Թբիլիսիի ժամանակով 13:11-ին Դմանիսի քաղաքից 23 կմ դեպի արևմուտք գտնվող Սամեբա գյուղի մոտակայքում 3.2 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։