Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին այցելել է «Վիվամեդ» կլինիկայում գտնվող երրորդ նախագահին, որից հետո նշել է՝ Սաակաշվիլին ավելի լավ տեսք ունի:
«Վերջին շաբաթվա ընթացքում ես չէի տեսել Սահակաշվիլիին, այսօր հնարվորություն ունեցա։ Ինձ մոտ տպավորություն է, որ նա այսօր ավելի լավ տեսք ուներ, քան նախորդ հանդիպմանը, իհարկե, դա ինձ համար հաճելի է»,- ասել է փաստաբանը:
Խոսելով Սաակաշվիլիի՝ վրաց քաղաքականությունից հեռանալու մասին փաստաբանը նշել է, որ քաղաքականության հարցը հանված է օրակարգից, այսօր միայն մեկ խնդիր կա՝ նրա առողջությունն ու կյանքը.
«Վերջին շաբաթվա ընթացքում առաջացած իրարանցման հարցում նա հստակ դիրքորոշում ունի. այժմ նրա առողջությունն այնքան հրատապ ու կարևոր խնդիր է, որ նա այլևս չի հետաքրքրվում քաղաքականությամբ և մտադիր չէ մնալ քաղաքականության մեջ։ Դա պարզ բանաձև է, Սաակաշվիլիի կյանքին վտանգ է սպառնում, և նա չի հետաքրքրվում քաղաքականությամբ»:
Գելբախիանին նաև ընդգծել է՝ Սաակաշվիլին իր իսկ հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի նկատմամբ ատելություն չունի:
ՄԱՇ-ն ու իշխող ուժը Սաակաշվիլիի` քաղաքականությունից հեռանալու մասին