Ձեթ արտադրող «Ալֆա» ընկերության կոմերցիոն տնօրեն Դավիթ Կիրվալիձեի խոսքով՝ համաշխարհային շուկայում արևածաղկի գնի նվազման պատճառով «Բարաքա» ձեթը վրացական շուկայում հնարավոր է մի փոքր էժանանա:
Կիրվալիձեն նշել է, որ գները կարող են նվազել մոտ 4 տոկոսով:
«Համաշխարհային շուկայում արևածաղկի գինը նվազել է, հետևաբար՝ Ռուսաստանի կողմից արտահանման վրա ավելացված հարկը չի ազդի վաճառվող ձեթի գնի վրա։ Ընդհակառակը, մենք պատրաստվում ենք որոշակի չափով իջեցնել գինը։ Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը արտահանման համար վաճառվող ապրանքների քանակը կարգավորում է արտահանման բարձրացված հարկով»,- ասել է Կիրվալիձեն:
Նշենք, որ Ռուսաստանը Վրաստանին արևածաղկի ձեթի հիմնական մատակարարն է: Օգոստոսի 1-ից Ռուսաստանը 127 դոլարով ավելացրել է ձեթի և ալյուրի արտահանման հարկը, ուստի ՌԴ կողմից սահմանված արտահանման նոր գնի փոփոխությունն ազդում է նաև Վրաստանի ներքին շուկայի վրա։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին արևածաղկի ձեթի ներմուծումը նվազել է 2,3 անգամ։ Ավելի կոնկրետ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում երկիրը 26 մլն լարիի՝ 17 հազար 592 տոննա արևածաղկի ձեթ է գնել, իսկ այս տարի Վրաստան է ներկրվել 7 385 տոննա՝ 13,9 մլն լարի արժողությամբ։
Կիրվալիձեի խոսքով, ներմուծման նվազման պատճառ է դարձել ապրանքի սպառման նվազումը։
Ռուսական շուկայի այլընտրանքը 2-3 անգամ կբարձրացնի ապրանքների գները