Անցած շաբաթվա ընթացքում (24.07-31.07.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 հազար 802 նոր դեպք։
Վրաստանում վերջին 7 ամսում հաստատվել է Ղրիմ-Կոնգոյի 42 դեպք, մահացել է 2 հիվանդ:
Վրաստանյան քաղաքական և հասարակական դաշտում բուռն քննարկման առիթ է դարձել Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի՝ Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին փոխանցելու աբխազական կողմի հնչեցրած առաջարկները:
Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Կինզինգերը հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկություն չունի Վրաստանին ներքաշելու պատերազմի մեջ։
Գուդաուրիում զոհված օդաչուներն ու փրկարարները հետմահու պարգևատրվել են Վրաստանի ներքին գործերի նախարարության առաջին աստիճանի մեդալով։ Այսօր նրանց հուղարկավորեցին Թբիլիսիի և Բոլնիսիի գերեզմանատներում։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հետմահու պարգևատրել է Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում զոհված օդաչուներին, փրկարարներին ու բժիշկներին ինքնազոհաբերության համար:
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ ВКонтакте սոցիալական ցանցի էջում երեկ երեկոյան հրապարակվել է մի գրառում, որի բովանդակության համաձայն՝ մինչև 1801 թվականը Վրաստանը որպես երկիր գոյություն չի ունեցել:
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն անդրադարձել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դիմիտրի Մեդվեդևի հայտարարությանը:
Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ սակարկությունների արդյունքում 1 ԱՄՆ դոլարի արժեքը դարձել է 2,7411 լարի, իսկ եվրոյի փոխարժեքը 2,8030 լարի է։
Եվ վերջում՝ Վրաստանում մինչև օգոստոսի 7-ը բարձր ջերմաստիճանի ֆոնին որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: