Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հետմահու պարգևատրել է Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում զոհված օդաչուներին, փրկարարներին ու բժիշկներին ինքնազոհաբերության համար, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 29-ին Գուդաուրիում փրկարարական գործողության ժամանակ զոհված Զազա Լորիան, Դիմիտրի Կաաձեն, Լևան Չոխելին, Անդրո Կուժոշվիլին, Գիորգի Մարգիանին, Կախա Տորչինավան, Գիորգի Վենեցկին, Քեթևան Գուլաղաշվիլին, որոնք զոհվել են Գուդաուրիում փրկարարական գործողության ժամանակ, պարգևատրվել են քաղաքացիական բարձրագույն պատասխանատվության և օրինակելի անձնվեր գործողությունների համար»,- գրել է նախագահը։
Հիշեցնենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որի օգնությամբ իրականացվում էր Գուդաուրիում վթարված պարապլաներների փրկարարական աշխատանքները, կորցրել էր կառավարումն ու կործանվել։