Վրացական ընկերությունը բեռնափոխադրումներ կիրականացնի համաշխարհային շուկայում

Օգոստոսի երկրորդ կեսից վրացական Camex Airlines ընկերությունը բեռնափոխադրումներ կիրականացնի համաշխարհային շուկայում։

Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ նոր ընկերության հայտնվելը ամերիկյան Gazelle Finance ֆինանսական կորպորացիայի հետ համագործակցության արդյունք է։

«Ներդրումային նախագծի այս փուլում Վրաստանի տնտեսությանն ավելացվել է 100 մլն լարի եկամուտ, իսկ նոր աշխատատեղերի թիվը առաջիկայում կհասնի 150-ի։

Camex ընկերությունը շուրջ 20 տարի է, ինչ ավիափոխադրումների ոլորտում է և վերջերս որոշել է ուսումնասիրել սեփական ինքնաթիռի շահագործման հնարավորությունը։ Հիմնականում իրականացնելու ենք տարանցիկ բեռնափոխադրումներ Ասիայի, Եվրոպայի, Ամերիկայի ուղղությամբ»,- ասել է Camex Airlines ընկերության ներդրումային նախագծի ղեկավար Գիորգի Սեթուրիձեն։