Դեկտեմբերի 26-ը Ռուսաստանի դաշնությունում հայտարարված է սգո օր՝ ի հիշատակ Տու-154 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների: Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ՝ մահացածների ընտանիքները դրամական աջակցություն կստանան: Զինվորականների ընտանիքներին կտրամադրվի 7,8 մլն. ռուբլի, իսկ քաղաքացիական անձանց հարազատներին՝ 3 մլն. ռուբլի:
Հիշեցնենք, որ նախօրեին Սոչիում կործանվել է ՌԴ ռազմատրանսպորտային օդուժին պատկանող Ту-154 ինքնաթիռը:
Ինքնաթիռում 93 ուղևոր է եղել, այդ թվում Ալեքսանդրովի անվան հայտնի երաժշտական անսամբլի 65 անդամները, НТВ, «Звезда» և ՌԴ հանրային հեռուստաընկերության 9 լրագրողներ, զինվորական և պետական ծառայողներ, բժիշկներ: Նրանք բոլորը մեկնում էին Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների հետ ամանորյա միջացառմանը մասնակցելու։