Այսօրվանից՝ օգոստոսի 1-ից, Վրաստանի պետական կլինիկաներում և հիվանդանոցներում սկսել է գործել նվազագույն աշխատավարձի փոփոխված համակարգը, հայտնել է առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։
Նոր համակարգով նվազագույն աշխատավարձը հետևյալն է.
- Բժիշկ՝ ժամը 9 լարի (մոտ 3 դոլար), որը կազմում է ամսական 1620 լարի (մոտ 568 դոլար),
- Կրտսեր բժիշկ՝ ժամը 6 լարի (մոտ 2․11 դոլար), ամսական 1080 լարի (մոտ 378 դոլար)
- Բուժքույր՝ ժամը 5,75 լարի (մոտ 2 դոլար), ամսական 1035 լարի (մոտ 363 դոլար),
- Բուժքույրի օգնական` ժամը 3 լարի (մոտ 1 դոլար), ամսական 540 լարի (մոտ 189 դոլար),
- Սանիտար՝ ժամում 2,80 լարի (մոտ 0․98 դոլար), ամսական 504 լարի (մոտ 176 դոլար)։
Նշենք, որ կլինիկաների եկամուտի 90 տոկոսը ֆինանսավորվում է կառավարության ծրագրերով։